Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ականները ստիպված են «խաղին» մասնակցում

ԲՀԿ-ականները ստիպված են «խաղին» մասնակցում
04.03.2014 | 17:21

Վերջին շրջանում ՀՀԿ-ականները բավականին «անողոք» են դարձել քաղաքական մրցակիցների հանդեպ: Եթե առաջ առանձնակի ջանասիրություն չէին ցուցաբերում իրենց հասցեին արված վիրավորանքներին պատասխանելու համար, հիմա իրավիճակը փոխվել է:

ՀՀԿ-ական մեր զրուցակցի պնդմամբ, այսուհետ պատասխան են տալու ոչ միայն ընդդիմությանը, այլև, առաջին հերթին` այլընտրանքին: ԲՀԿ-ի հանդեպ մոտեցումն առավել խիստ է լինելու, որովհետև, ըստ մեր զրուցակցի, ՀՀԿ-ում մեծ վրդովմունք կա այս կուսակցության պահվածքից ու գործողություններից: Անգամ հատուկ հրահանգ կա, սաստել այն ԲՀԿ-ականներին, ովքեր դեմ դուրս կգան իշխանություններին ու թիրախավորված մեղադրանքներ կհնչեցնեն: Չնայած նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ-ի գործարար հատվածից շատերն անգամ ՀՀԿ-ի իրենց «բարեկամներին» նեղսրտել են, որ իրենք էլ չգիտեն ինչպես վարվել, չեն կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, բայց և չեն կարող կուսակցությանը դեմ գնալ, ստիպված ու ակամայից ԲՀԿ-ի մեկնարկած «խաղին» են մասնակցում:
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին արտահայտությունն էլ, ըստ ԲՀԿ-ականների, առավել անհարմար վիճակի մեջ է դրել Գագիկ Ծառուկյանին, ով չի ուզում ընդդիմություն դառնալ, բայց նրան ստիպում են մտնել այդ հանդերձի մեջ: Ի դեպ, այլընտրանքը հիմա կրակն է ընկել և չգիտի` հավանությո՞ւն տա Ծառուկյանից Իվանաշվիլի «կերտելու»՝ Տեր-Պետրոսյանի առաջարկին, թե բոլոր հնարավոր ձևերով լղոզված պատասխաներ տա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ